Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ՀԱԿ-ը հայտարարել է, որ կհայտարարի

ՀԱԿ-ը հայտարարել է, որ կհայտարարի
15.03.2015 | 12:08

«Այսօր, մարտի 14-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը քննարկել է երկրի ներքաղաքական կյանքի զարգացումները, մասնավորապես` Սերժ Սարգսյանի կողմից սեփական իշխանությունը Սահմանադրության փոփոխմամբ երկարաձգելու նպատակով ձեռնարկած քայլերը և ստեղծված իրավիճակում կոնգրեսի անելիքները: Ընդունվել է հայտարարություն, որն առաջիկա օրերին կհրապարակվի մամուլում»,- ասվում է ՀԱԿ մամուլի հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ